Սա շեղում է, թերություն է․ Կարեն Չիլինգարյանը՝ «Մարիաննա»-ի կաթի վաղվա ամսաթվի մասին
Երեկ հրապարակել էինք, որ «Մարիաննա» ընկերության արտադրած կաթի պիանելության ժամկետը նշված էր «ապագայի» ամսաթվով։ Այսինքն՝ կաթն արտադրված էր վաղվա ամսաթվով, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 29-ի։
Որքանո՞վ է տարածված այս երևույթը և որքանո՞վ է սպառողի իրավունքի խախտում, այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ։
«Նմանօրինակ դեպքերը շատ են հանդիպում։ Նույսինկ եղել է դեպք, երբ ձու են վաճառել մի քանի օր անց մակնշմամբ։ Սա, իհարկե, շեղում է, թերություն է, թեև պետք է նշենք, որ համատարած չէ»,- ասաց Չիլինգարյանը՝ հավելելով․
«Սպառողի համար դա վտանգավոր չէ, բայց, իհարկե, անընդունելի է։ Այն կարելի է ամփութություն համարել»։
Նրա խոսքով՝ կաթնամթերքին տրվում է 5-12 օր ժամկետ։ Օրինակ՝ թթվասերն ունենում է 6-7 օր ժամկետ։ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավարը կոչ արեց քաղաքացիներին ամեն դեպքում մեծ ուշադրություն դարձնել մակնշմանը։
«Հատկապես Ամանորին ընդառաջ քաղաքացիները պետք է զգոն լինեն, քանի որ այդ ժամանակ ավելի շատ են շեղումներ արձանագրվում։ Օրիանկ՝ ձվի և մսամթերքի շուկայում։ Հիմա ձու շատ չի վաճառվում, հնարավոր է պահուստային հավաքեն ՝ մի երկու-երեք շաբաթ։ Եթե սպառողը նկատի խնդիրը պետք է ահազանգի»,- ասաց Չիլինգարյանը։