Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է սույն թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:
Կոնվերս Բանկից մանրամասնում են, որ թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը 12,5%, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Պրոդուկտին առավել շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով սահմանվել է պարտատոմսերի ձեռքբերման ցածր շեմ՝ նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:
Ըստ որում, պարտատոմսեր գնել հնարավոր է նաև Converse Mobile հավելվածում՝ մուտք գործելով «+», ապա՝ «Կատարել ներդրում» և հետևելով հրահանգներին:
Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասում է. «Ուրախ ենք հայտարարել Բանկի նոր B2B և B2C ծառայության մասին: Կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխմամբ ներդրողներին հնարավորություն ենք տալու դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները՝ օգտվելով նոր հնարավորությունից, իսկ թողարկող ընկերություններին՝ տեղաբաշխման արդյունքում ներգրավել միջոցներ, դառնալ ավելի հանրային ու ճանաչելի: Հարկ եմ համարում նաև նշել այս գործընթացի կարևորությունը բորսայական առևտրի աշխուժացման և կապիտալի շուկայի կայացման առումով՝ հաշվի առնելով իրական հատվածի կազմակերպությունների սակավաթիվ թողարկումները: Տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող թողարկողների առկայությունն անչափ կարևոր է մեր երկրի ֆինանսական շուկայի համար, ինչով պայմանավորված՝ այսուհետ ակտիվորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»:
«Եվրոթերմ» ընկերությունում նշում են, որ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծ առաջխաղացում է՝ միտված աշխատանքային գործընթացների և կորպորատիվ կառավարման բարելավմանը, զարգացմանը, իսկ երկարաժամկետ առումով՝ նաև ընկերության կազմաիրավական ձևի փոփոխությանը:
«Եվրոթերմ» ընկերության գործադիր տնօրեն Վահե Ղազարյանն ասում է. «Ի սկզբանե «Եվրոթերմ» ՓԲԸ-ի նպատակներից է եղել դառնալ բաց բաժնետիրական ընկերություն։ Արժեթղթերի թողարկումը լավագույն տարբերակներից մեկն է մեր նպատակին մեկ քայլ ավելի մոտ լինելու համար։
Պարտատոմսերի թողարկումները կբարձրացնեն ընկերության տեսանելիությունը և նրա նկատմամբ վստահությունը ֆինանսական շուկաներում, կնպաստեն նոր ներդրումների ներգրավմամբ արտադրության ընդլայնմանն ու կապիտալի կառուցվածքի դիվերսիֆիկացմանը: Մյուս կողմից, սա ընկերության և մեր պրոդուկտների նկատմամբ հաճախորդների լոյալությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն է»:
Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում` երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Նշենք, որ Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ. և մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ: Սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են մոտ 489 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները՝ 417 մլրդ ՀՀ դրամ:
Կոնվերս Բանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է պարտատոմսերի թողարկման ծավալով: 2017թ-ից ի վեր թողարկել է մոտ 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմս, իսկ ներկա պահին Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում է մոտ 19.7 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմս:
«Եվրոթերմ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին և շուկայում ներկայանում է «Նոյան», «Մենք» ապրանքանիշներով: Ունի սեփական այգիներ Արմավիրի մարզի Վանանդ և Բագարան գյուղերում։
«Եվրոթերմ»-ը ՀՀ-ում հյութերի և նեկտարների, մուրաբաների և բանջարեղենային պահածոների խոշորագույն արտադրողներից և արտահանողներից մեկն է։ Արտահանման հիմնական շուկաներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
- Կոնվերս Բանկը կթողարկի և կսպասարկի China Union Pay համակարգի քարտեր
- Ինչ պետք է իմանալ եկամտահարկից օգտվելու մասին. Կոնվերս Բանկի պարզաբանումը
- Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակը՝ ֆինանսավորման լավագույն լուծում
- Կոնվերս Բանկին շնորհվել է «Euro STP Excellence Award 2022» մրցանակ
- Կոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանը
- 5 iPhone 15 Կոնվերս Բանկի հաճախորդներին
- Abu Dhabi Ferrari World ողջ ընտանիքով. Կոնվերս Բանկն արշավ է մեկնարկել
- Հինգ iPhone 15՝ Կոնվերս Բանկի ACT2WIN արշավի շրջանակում
- Կոնվերս Բանկի «Զեյթուն» մասնաճյուղը կգործի նոր հասցեում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին