Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․
«Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով: 60կգ քաշային կարգում Անդրանիկ Մարտիրոսյանը պարզապես չեզոքացրեց մրցակցին։
Բելառուս Վլադիսլավ Կաուրաուի հետ առաջին ռաունդը ավարտելով 5-0 հաշվով, Անդրանիկը երկրորդ ռաունդում աջ ձեռքի հուժկու հարվածով նախ նոկդաունի ենթարկեց մրցակցին ապա ևս մեկ տպավորիչ հարվածով տապալեց մրցակցին։
Բելառուս բռնցքամարտիկը փորձեց ոտքի կանգնել սակայն երերաց և ռինգի մրցավարը արձանագրեց նոկաուտ:Այսպիսով Հայաստանը ապահովում է առնվազն 4 բրոնզե մեդալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան