ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ վերջին հրաժեշտը տալու Ռոզալին Քարթերին
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերին։ Նա կյանքից հեռացել է նոյեմբերի 20-ին 96 տարեկան հասակում։ Նրա մոտ ախտորոշվել է դեմենցիա:
Ատլանտայի եկեղցիներից մեկում այսօր տեղի է ունեցել նրա հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին գրում է BBC-ն։
Արարողությանը ներկա են եղել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։
Ռոզալին Քարթերը 77 տարի ամուսնացած էր Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ջիմի Քարթերի հետ, որն այժմ 99 տարեկան է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում