ՍԱՏՄ այստեղ 28 է տեսել
Երեկ համացանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում է, որ «Մարիաննա» ընկերության արտադրած կաթը վաղվա՝ նոյեմբերի 29-ի արտադրության ամսաթվով է։ Սակայն պարզվում է, որ վերահսկող՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այդտեղ 29-ը չի տեսնում, այլ 28։
«Մենք այդ նկարը, հրապարակումն շատ մանրամասն ուսումնասիրել ենք, ոչ թե 29 է, այլ 28, պարզապես 8-ի պոչիկը նորմալ չի տպվել»,- Panorama.am-ին ասաց ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Միաժամանակ նա նշեց, որ լինում են դեպքեր, երբ շուկա է հայտնվում «ապագայի» սննդամթերք։
«Այդ արտադրողն անպայման զգուշացվում է, եթե չի հասցնում ապրանքը հավաքել, տուգանվում է։ Պետք է անպայման ապրանքը հավաքի»,- ասաց Ա. Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան