Այդ բաշիբոզուկներին հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է:
«Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե թշնամու հետ ուժային հավասարակշռության նման խախտման պայմաններում Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական կամքով, որևէ թղթով կամ «միջազգային հանրության» ճնշման տակ դուրս է բերելու իր զինված բաշիբոզուկներին Հայաստանի Հանրապետությունից բռնազավթած թեկուզ մի սանտիմետր տարածքից, ապա նա առնվազն մանկամիտ է։
Այդ բաշիբոզուկներին Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու, իսկ դա անելն անհնարին կլինի, քանի դեռ մեզանում առաջնահերթություն է մանկամիտ պատրանքներին տուրք տալը, այլ ոչ թե Հայաստան պետություն-ամրոցի կառուցման նվիրական տեսլականը, ծրագիրը և ճանապարհային քարտեզը կազմելն ու դրանով մեթոդաբար առաջ շարժվելը»։
Հարակից հրապարակումներ`
- Ոմանք վախենում են ոչ միայն Արցախը վերադարձնելու ծրագիր կազմել, այլ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել.Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել
- «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել.Վարդան Ոսկանյան