Քենդալ Ջեները տեկիլայի շնորհիվ հայտնվել է Forbes-ի վարկածով 30-ից մինչև 30 տարեկանների ցուցակում
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ մոդել և գործարար Քենդալ Ջենները դարձել է Forbes ամսագրի նոր համարի դեմքը։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ լուսանկարը հայտնվել է Instagram-ում։
Քենդալ Ջեններն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է 818 Tequila ապրանքանիշի ալկոհոլային կոկտեյլների վրա։ Բիզնեսում իր ակնառու հաջողության համար մոդելն ընդգրկվել է Forbes-ի վարկածով 30-ից մինչև 30 տարեկանների ցուցակում։ Քենդալ Ջեները դարձել է ընտանիքի երրորդ քույրը, որն ընդգրկվել է այս վարկանիշում։ Շապիկին մոդելը նկարահանվել է խորը դեկոլտեով և ազդրի հատվածում բացվածք ունեցող սև զգեստով։
Քենդալ Ջեններն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է։ Տարբեր շոուներից և գովազդային արշավներից ստացված եկամուտների հետ մեկտեղ մոդելը զգալի շահույթ է ստանում նաև «Քարդաշյանները» ընտանեկան ռեալիթի շոուի նկարահանումներին մասնակցությունից։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյանը մասնակցել է մրցանակաբաշխությանը կաշվե զգեստով՝ բաց մեջքով
- Քարդաշյանը դիմել է հրեաներին. Հայերն Արցախում էթնիկ զտումների զոհ են
- Քիմ Քարդաշյանը Ջո Բայդենից խնդրել է կանգնեցնել հերթական Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին