ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է դեպի Ռուսաստան արտահանումների ծավալն ընթացիկ ու նախարդ տարիների ընթացքում.
«2022 թվական.
ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,463 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 45,5 տոկոսը։
2021 թվականի համեմատ 2022 թվականին ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 80 տոկոսով, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ աճել է 3 անգամ, որը շուրջ 3,75 անգամ ավելի բարձր է ՀՀ արտահանման միջին աճի տեմպից։
2023 թվականի հունվար-սեպտեմբեր.
ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,12 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,645 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 52 տոկոսը։
2022 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 45 տոկոսով, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ աճել է 85 տոկոսով կամ 1,215 մլրդ ԱՄՆ դոլարով, որը շուրջ 1,9 անգամ ավելի բարձր է ՀՀ արտահանման միջին աճի տեմպից։
ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ՝ 2023 թվականին ևս աճել է 6,5 տոկոաային կետով։
Այս ընդհանրական գնահատմամբ փաստվում է.
զարգացման իրական և առաջանցիկ ներուժ ունեցող երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրա-տնտեսական հարաբերությունների առանցքային դերի անտեսումը՝ իշխանական խմբակի կողմից իրենց նեղ կուսակցական-քաղաքական շահերով պայմանավորված, չի բխում, ավելին՝ ամբողջապես հակասում է մեր երկրի ազգային շահերին և երկարաժամկետ ու կայուն տնտեսական զարգացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյան. Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քի՛չ լարված են
- Լարսով երթևեկությունը կվերականգնվի, երբ Վրաստանի իշխանությունները համարեն՝ անվտանգ է. մաքսային կցորդ
- Հայկական կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան դժվարացել է․ 90 բեռնատար կանգնած է Վերին Լարսում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան