Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 399.44 դրամ՝ նոյեմբերի 27-ի համեմատ արժևորվելով 0․21 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝405 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 402 դրամ է, վաճառքը՝ 405 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 435․56 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`449 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 440-441 դրամ է, վաճառքը՝ 445 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.43 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․51 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.45 դրամ, վաճառքը`4.53 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան