Քաղաքական 10:30 29/11/2023 Տարածաշրջան

Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա

Անցյալ շաբաթ Alpha News հեռուստաընկերությունը խնդրեց ինձ մեկնաբանել ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը (100 կողմ, 0 դեմ  ձայների հարաբերակցությամբ), որը երկու տարով կասեցնելու է նախագահ Ջո Բայդենի իրավասությունը՝ շրջանցելու Միացյալ Նահանգների ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Եթե Ներկայացուցիչների պալատը նույնպես հավանություն տա այս օրինագծին, ապա այն կուղարկվի նախագահին՝ ստորագրելու համար, որից հետո այն օրենքի ուժ կստանա: 1992 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահները, ներառյալ նախագահ Բայդենը վերջին երկու տարիներին, շրջանցել են 907-րդ հոդվածը՝ այդպիսով տասնյակ միլիոնավոր դոլարների օգնություն տրամադրելով Ադրբեջանին։

Սենատի որոշումը զայրացրել է Ադրբեջանի արտգործնախարարությանը, որն այն որակել է որպես հարված հայ-ադրբեջանական հարաբերություններին և չեղարկել իր մասնակցությունը նոյեմբերի 20-ին նախատեսված Վաշինգտոնի բանակցություններին երկու երկրների արտգործնախարարների միջև։

Alpha News-ին տված հարցազրույցի ժամանակ ես հայտարարեցի, որ ոչ մի ամերիկացի սենատոր դեմ չի եղել հակաադրբեջանական օրինագծին, չնայած Ադրբեջանը վարձել է բազմաթիվ խոշոր լոբբիստական ընկերություններ՝ Վաշինգտոնում իր շահերը պաշտպանելու համար: Սա նշանակում է, որ  վերջին երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանը վատնել է տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ վճարելով այդ անօգուտ լոբբիստական ընկերությունների համար։ Ավելացնեմ, որ այս լոբբիստական ընկերությունների աշխատանքը վերահսկելու անմիջական պատասխանատուն Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն է։ Հետևաբար, ցանկացած կառավարություն, որը կիմանա նման հսկայական գումարների վատնման մասին, անմիջապես կազատի իր դեսպանին։ Եթե նախագահ Ալիևը չազատի դեսպան Իբրահիմին, ուրեմն նա նույնքան պատասխանատու կլինի անօգուտ լոբբիստական ընկերությունների վրա միլիոնավոր դոլարների վատնման համար, որոնք չեն կարողացել համոզել 100-ից գոնե մի սենատորի քվեարկել հօգուտ Ադրբեջանի:

Alpha News-ին տված հարցազրույցից մի քանի օր անց Ադրբեջանի առաջին անգլիալեզու թերթը՝ AzerNews-ը, հրապարակեց ծավալուն հոդված՝ «Կաշառք տալով կոնգրեսականներին, հայկական լոբբին վտանգ է ներկայացնում Երևանի ապագայի համար» վերնագրով, հարձակվելով անձամբ ինձ վրա՝ այն բանի համար, որ հայտարարել եմ՝ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է վատնել լոբբինգի վրա։ Ահա թե ինչպես են վարվում անամոթ մարդիկ, երբ ուրիշներին մեղադրում են այնպիսի բաների համար, որոնցում իրենք են մեղավոր:

Ամբողջ աշխարհը տեղյակ է Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» և ադրբեջանական փողերի լվացման մասին, որ միլիարդավոր դոլարներով կաշառում է քաղաքական գործիչներին ողջ Եվրոպայում՝ Ադրբեջանի օգտին ձայներ տալու համար՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները և նրա կեղծ նախագահական ընտրությունները արդարացնելու համար:

AzerNews-ն անամոթաբար հայտարարում է, որ «արտերկրում Հայաստանի լոբբիստական կազմակերպությունները միլիոններ, իսկ գուցե միլիարդներ են լցնում կոնգրեսականների գրպանները,  ուստի, Արևմուտքից կհնչեն անհիմն և կողմնակալ կարծիքներ ընդդեմ Ադրբեջանի»։
Վերոնշյալ նախադասության մեջ կան մի քանի լուրջ սխալներ։ Նախ, Հայաստանի կառավարությունը ոչ մի ամերիկյան լոբբիստական ընկերություն չի վարձել պարզապես այն պատճառով, որ չունի այն հսկայական նավթադոլարները, որոնք ունի Ադրբեջանը, և որոնք վատնում է Վաշինգտոնում լոբբիստական ընկերությունների վրա՝ փոխարենը իր երկրում հոգ տանելու իր աղքատ ժողովրդին: Երկրորդ, ամերիկահայ կազմակերպությունները միլիոնավոր, էլ չասած միլիարդավոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրեսականների գրպանները»։ Ամերիկահայերին հարկավոր չէ կաշառել որևէ մեկին։ Երբ քո գործն արդար է, դու կարիք չունես որևէ մեկին կաշառելու ճշմարտության մեջ համոզելու համար: Միայն այն դեպքում, երբ դու զանգվածային հանցագործություններ ես կատարում, ինչպես բազմիցս անում են Ադրբեջանը և Թուրքիան, պետք է միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ ծախսես քո հանցագործությունները կոծկելու համար:
AzerNews-ն այնուհետև մեղադրել է Ադրբեջանին՝ ասելով, որ Բաքուն «ոչ միայն հետաքրքրված է մասնակցել գործընկերության որոնման այս աճուրդին, որը Հայաստանը շռայլորեն անում է հիմա»: Թեև այս նախադասությունը քերականորեն սխալ է կազմված, ադրբեջանցի գրողը կարծես թե ընդունում է, որ Ադրբեջանը ձգտում է կաշառել օտարերկրյա պաշտոնյաներին: Սա անօգուտ հայտարարություն է, քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ արդեն կաշառում է օտարերկրյա պաշտոնյաներին։

Ադրբեջանը աշխարհի ամենավերջին երկիրն է, որ կարող է զրպարտել Հայաստանին կամ որևէ այլ երկրի, քանի որ Բաքուն ղեկավարում է մի բռնապետ, որը բանտարկում է լրագրողներին և իրավապաշտպաններին, իսկ նրա զինվորները նողկալի ռազմական հանցագործություններ են կատարում, ինչպիսիք են բռնաբարությունները և գլխատումները: Ադրբեջանը ներխուժել է Արցախ և ցեղասպանություն իրագործել հայ բնակչության նկատմամբ։ Ավելին, ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած ուսումնական սեմինարի ժամանակ կացնահարեց քնած հայ զինվորին՝ գլխատելով նրան։ Ալիևը կաշառեց Հունգարիայի կառավարությանը նրան բանտից ազատելու համար, իսկ հետո նրան ներում շնորհեց ու հռչակեց ազգային հերոս։

Ես շնորհակալ եմ AzerNews-ին՝ Գլենդելում (Կալիֆորնիա) իմ տված հարցազրույցին Բաքվից ուշի ուշով հետևելու և անհիմն ու կեղծ պատասխաններ գրելու համար: Հոդվածագիրը՝ AzerNews-ի գլխավոր խմբագրի տեղակալ Էլնուր Էնվերօղլուն, շատ ջանքեր է գործադրել ոչ միայն իմ հեռուստատեսային հարցազրույցը գտնելու, այլև այն հայերենից անգլերեն թարգմանելու համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
http://www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:43
Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը. Զարուհի Նախշքարյան
Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է։ Ընդ որում՝ գործել է շատ հաճախ՝ անկախ, շատ հաճախ՝ անկաշկանդ։...
Աղբյուր` Panorama.am
23:31
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցի Հայաստանի լավագույն ըմբիշները
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
22:40
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025թ․-ի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է   «30 կրեդիտի...
Աղբյուր` Panorama.am
22:21
«Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց, կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ – Վորոնեժ – Կսպի ավտոճանապարհի 204 կմ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:53
Ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, որոշում կայացնողները կլինեն ոչ հայկական անձնագրերով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ տրամաբանության, ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, իրական որոշում...
Աղբյուր` Panorama.am
21:36
Առանձնակի ծանր հանցագործության մեջ մեղադրվողները փախուստի են դիմել ՀՀ ոստիկանությունը փնտրում է
Իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված հսկողություն սկսել ՀՀ բոլոր տարածքներում։ «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
21:21
Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը
ԱԺ-ից հայտնում են որ, նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:52
Կարծեք՝ Սոնա Մնացականյանն է եղել վարչապետի ավտոշարասյան մեջ և ոչ թե ՝ վարորդը․ փաստաբանը՝ դատական նիստի մասին
 «Փորձագետը հստակ նշեց, որ տեսագրությունն  արագությունը պարզելու համար բավարար ելակետային տվյալներ չէր պարունակում։ Տվյալ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Հունգարիան հայտարարել է Ուկրաինայի վրա ռուսական հարձակումների ավելացման մասին
Ռուսական բանակի ռազմական գործողությունները վերջին շրջանում դարձել են ավելի ինտենսիվ և նկատելիորեն ավելի հաջողված, իսկ Ուկրաինայում հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
20:23
ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Վրաստանի ՊՆ նախկին նախարարի նկատմամբ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաալիքի հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին արձագանքել է նոյեմբերի 17-ին սոցցանցում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում  Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել...
Աղբյուր` Panorama.am
19:51
Կանցկացվի զինավորականների ըմբշամարտի ԱԱ-ն. ՀՀ-ի ուժեղագույն մարզիկներին դուրս են հանել մրցաշարից
Նոյեմբերի 18-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին...
Աղբյուր` Panorama.am
19:37
Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ Փաշինյանը, չի բերել պատմության մեջ ոչ մի այլ ղեկավար․ Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրում է․ «Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:23
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել․ վրաերթից մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հարցաքննվող
 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:25
Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին...
Աղբյուր` Panorama.am
18:13
«Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
Բեմադրիչ, ռեժիսոր, «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա...
Աղբյուր` Panorama.am
17:56
110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան
2025 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների և նպաստների աճ չի նախատեսվում, բայց կանխատեսվում է գնաճ։ Բյուջեի սոցիալական բաղադրիչի և մյուս...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը սպասում են իրենց երկրորդ երեխային
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը կիսվել են ուրախալի լուրով՝ շուտով զույգը երկրորդ երեխան կունենա։ Այս լուրով զույգը կիսվել...
Աղբյուր` Panorama.am
17:39
Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովի առեղծվածային մաhը
Նոյեմբերի 16-ի գիշերը մահացել է Մարինյան թատրոնի  մենապարող, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Շկլյարովը։ Նա 39 տարեկան էր։ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ջրանջատում Արմավիրի մարզում
նոյեմբերի 19-ին
Աղբյուր` Panorama.am
16:33
«Նախկին» գյոզալական բառը մի օգտագործեք այս մարդկանց դեպքում, նախկինն Արցախ է պահել ու բանակ սարքել. Աշոտյան
«Բռնապետը երբեք չի բավարարվում եղածով։ Ոչ մի հարցում՝ ոսկուց մինչև սիրուհիներ, զոհից մինչև ճնշումներ»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}