Զախարովա. Մոսկվան ծայրաստիճան անհանգստացած է Երուսաղեմի հայկական պարտեզի շուրջ ստեղծված իրավիճակից
Մոսկվան ծայրաստիճան անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակիացման մասին տեղեկություններից։ Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մասնավորապես, մենք ուշադրություն ենք դարձրել այն կոնֆլիկտային իրավիճակի վրա, որը ձևավորվել է Հին քաղաքում, այսպես կոչված, հայկական պարտեզի շուրջ։ Դրանք դատական գործընթացի առարկա են դարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական բնակեցման կողմնակից կազմակերպություններից մեկի միջև։
Չսպասելով դատավարության արդյունքներին՝ կազմակերպության ներկայացուցիչները սկսեցին վիճելի վայրում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը հանգեցրեց տեղի հայերի և հրեա արմատականների միջև բախումների։
Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին քայլեր ձեռնարկել՝ որպեսզի ապահովվի այս զգայուն հարցը լարդարացի և օրենքի սահմաններում լուծումը։ Կարծում ենք, որ երկրի բոլոր կրոնական համայնքների իրավունքները պետք է պաշտպանվեն նույն չափով։ Դեմ ենք ցանկացած անօրինական գործողությունների, որոնք ուղղված են Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն հաստատված էթնո-կրոնական հավասարակշռությունը փոխելուն, ներառյալ՝ դարեր շարունակ այնտեղ ապրած քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և ունեցվածքի դեմ ոտնձգություններին»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին
- Պետք է հաղթահարենք ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը. Թաթոյան
- Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր պատմության ամենամեծ գոյաբանական սպառնալիքի ներքո
- Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն. Երկրորդ կողմը զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել «Կովերի պարտեզ» կալվածք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին