Կոլապս Վերին Լարսի անցակետում, ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Վատ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսում կոլապսը շարունակվում է: Լարսի անցակետում արդեն ավելի քան երեք հազար բեռնատար է կուտակվել: Այդ մասին հայտնում է МИР 24-ը։
Ռուսաստանից Վրաստան տանող միակ ցամաքային ճանապարհը հանգստյան օրերին արգելափակվել է։ Ստեղծվել են հսկա խցանումներ: Նախօրեին ցերեկը թույլատրվել է մարդատար մեքենաներին անցնել, սակայն ծանր բեռնատարների հերթը դեռ մեծանում է։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, այսպես կոչված Ռազմավրացական ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարսը՝ Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ վիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում
- Վաղը նայեք Զախարովայի ճեպազրույցը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լարսի խնդրի մասին
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան