Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, չի ընդունում, որ ինքը որևէ մեղք է ունեցել պատերազմի պարտության մեջ։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողի հարցին՝ բոլորի մեղքերը թվարկեցիք, թե ով, ինչ սխալ է արել, որը բերել է պատերազմում պարտության, ո՞րն է եղել իր մեղքի բաժինը, նա պատասխանեց. «Դուք գտնում եք, քանի որ այդ պաշտոնում եմ եղել, պետք է ինչ-որ մեղք ունենա՞մ»։
«Չունե՞ք»՝ լրագրողի ճշտող հարցին պատասխանեց. «Իհարկե, ոչ»։
Հարցին՝ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու քանի՞ հնարավորություն է եղել, նա ասաց. «Մի հատ լավ հնարավորություն չի եղել։ Պատերազմի ժամանակ ուժեղը թելադրում է իր կամքը։ Ադրբեջանն ամեն անգամ իր պահանջները դրել է՝ մինչև Շուշին չտան իրեն, պատերազմը չի կանգնեցնելու»։
Նա հայտարարեց նաև, որ մինչև 44-օրյա պատերազմը սկսելն է հասկացել, որ Ադրբեջանը կհաղթի։
«Դրա համար ես նամակներով դիմել եմ և առաջվա ղեկավարին, և գործող ղեկավարին։ Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության։ Գրավոր։ Հետո պարտվել ենք այն սցենարով, որը ես գրել եմ»,- ասաց նա։
Ս.Բաբայանը նշեց, եթե ռազմաքաղաքական ճիշտ ղեկավարություն նշանակված լիներ, հայկական կողմը կհաղթեր պատերազմում։
Միաժամանակ նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում արել է ստիպված քայլեր, որոնք պարտավոր է անելու։
«Նիկոլ Փաշինյանը սխալ է մի շարք հարցերում և մեղավոր է։ Ժամանակը կգա, օրինակները կբերեմ»,- ասաց Ս.Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը մերժել է. Սամվել Բաբայան
- Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նպաստեց Արցախի անկմանը. Սամվել Բաբայան
- Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին