Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կողմից, այդ թվում՝ ԵՄ ձևաչափում ամուր աջակցությունը. ՀՀ ԱԳՆ
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ: Հանդիպման մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից;
«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը նոր ուղղություններով ընդլայնելու նպատակով։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր՝ գոհունակությամբ նշելով փոխգործակցության զարգացման դինամիկան։ Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների ընթացքին՝ նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կողմից, այդ թվում՝ ԵՄ ձևաչափում ամուր աջակցությունը Հայաստանում ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը չի մեկնի Բելառուսում անցկացվելիք ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված հանդիպումներին
- Արարատ Միրզոյանն ու ԱՊԼ գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։
- Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բահրեյն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան