Նիկոլ Փաշինյանը մերժել է. Սամվել Բաբայան
«Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն, առաջինը ես եմ հարցաքննության հրավիրվել Քննչական կոմիտե»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Նա նշեց, որ այն, ինչ խոսել են Հանրային հեռուստատեսությամբ, ավելի ծավալուն ներկայացվել է իրենց: Բաբայանը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է իր ներկայացրած հաղորդմանը, զենք-զինամթերքը Ադրբեջանին հանձնելուն, իր կողմից Բաքվի հետ բանակցություններին, Սահմանադրության տապալմանը:
Հարցին՝ Արցախի պետական ինստիտուտները չպե՞տք է գործեն Հայաստանում, Սամվել Բաբայանն ասաց. «Ես առաջին օրը հենց վարչապետին առաջարկել եմ հատուկ ծրագրերի վարչություն ստեղծել, որը գործել է 1990-ականներին Մոսկովյան փողոցի վրա, և այդ միջոցով, ինչպես դուք եք ձևակերպում, Ղարաբաղի ժողովրդին տեր կանգնել բոլոր հարցերով: Նիկոլ Փաշինյանը մերժել է, չի հիմնավորել: Երևի մի օր կհանդիպեմ, կխոսեմ:
Ես գրավոր եմ ուղարկել առաջարկը, Նիկոլ Փաշինյանին երկու տարուց ավելի է, ոչ տեսել եմ, ոչ խաբար եմ, ոչ գիտեմ»:
Սամվել Բաբայանն ասաց, որ Արցախի էջը երբևէ փակված չի համարել։
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Արցախի ապագան, նա պատասխանեց. «Կա առաջին տարբերակ, վերադարձ բանակցությունների, մնացածը կտեսնենք, ժամանակը ցույց կտա»։
Նա նաև նշեց, որ տեղյակ է՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր էլ կապի մեջ է Ադրբեջանի հետ։
«Շահրամանյան Սամվելը, որին դուք ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, հիմա բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, հիմա ի՞նչ է բանակցում, իրեն հարցրեք։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ»,- ասաց նա։ Բաբայանի խոսքով, այս մասին արցախցի պատգամավորներին ասել է ինքը՝ Շահրամանյանը։
Նա հայտնեց, որ Ղարաբաղի ղեկավարությանն առաջարկել է հանդիպել, կետ առ կետ անցնել՝ ինչպես են պատկերացնում վերադարձը, ինչ կարգավիճակով, դեռ արձագանք չեն ստացել։
Բաբայանը նաև ասաց, որ իր նեկայացուցիչը շփվել էր Ադրբեջանի նախագահի ապարատի հետ, փաստաթղթեր էր փոխանցել նրան։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի իշխանություններն իրենց երախտագիտությունն են հայտնում Ադրբեջանին և Թուրքիային. Դավիթ Գալստյան
- Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ Վահագն Խաչատուրյանի նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով
- Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
- Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Շահրամանյանը սպառնալիք է Հայաստանի համար.Էդգար Ղազարյան
- Հայաստանում Արցախի պեական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան