Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում ապաստարաններում թաքնվողների թիվը հասել Է 1,3 միլիոնի: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
Նա նաև հայտնել է, որ մարդկանց չափազանց խիտ կուտակումների, ինչպես նաև սննդի, ջրի, հիգիենայի միջոցների և դեղամիջոցների պակասի պատճառով սուր շնչառական վարակների, քոսի, լուծի, ջրծաղիկի, դեղնախտի և այլ հիվանդությունների մեծ թվով դեպքեր են նկատվում:
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք են բերել հակամարտության սրումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը․ կողմերը համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար:
Քառօրյա հրադադարը սկսել է գործել նոյեմբերի 24-ին, իսկ նոյեմբերի 28-ին երկարաձգվել է ևս երկու օրով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին