Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը
Նոյեմբերի 28-ին ՌԴ Ռոսսելխոզնադզորը հայտարարություն տարածեց, որ 2023 թվականին իր տարածքային բաժինները Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկի, մրգի և բանջարեղենի արտադրանքներում հայտնաբերել են կարանտինային վնասատուների առկայության 72 դեպք։ Ռուսական գերատեսչությունը նաև հայտնել էր, թե դրանք ՌԴ սահման են հասել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ։
Panorama.am-ը հարցեր ուղղեց Սննդի անվտանգության պետական ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանին:
Panorama.am-Դուք տեղյա՞կ եք ՌԴ Ռոսսելխոզնադզորի վերջին հայտարարությունից և մասնագիտական առումով ինչպե՞ս կգնահատեք այն:
Գ. Գրիգորյան-Ես ուշի-ուշով հետևում եմ իմ ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր այդ իրադարձություններին և այս ամենն իմ համար սպասելի էր:
2013-14 թվականից սկսած տարիներ շարունակ, երբ ՀՀ-ն արդեն միացավ ԵԱՏՄ-ին, ՌԴ Ռոսսելխոզնադզորը աչք էր փակում Հայաստանից ներմուծված բուսական հումքի, մթերքի և սննդամթերքի անվտանգության նորմերի խախտման վրա: Այն պայմանավորված էր առաջին հերթին մեր երկրի և ՌԴ-ի՝ այն ժամանակ երևացող դաշնակցությամբ, լավ հարաբերություններով: Գոնե տեսանելի հատվածում մեր երկրի ղեկավարությունը փորձում էր ցույց տալ, որ նա ՌԴ-ի դաշնակիցն է: Այդ պատճառով ՌԴ համապատասխան մարմինները, իհարկե, իրենց բարձրագույն ղեկավարության թույլտվությամբ, աչք էին փակում այն խախտումների վրա, որոնք արձանագրվում էին:
Ասեմ, որ ՀՀ-ի տարածքը դեռ այն ժամանակ արդեն այնպես չէ, որ ստերիլ էր կամ կային գոտիներ, որոնք ազատ էին կարանտինային վնասատուներից, ինչպես այլ երկրներում է: Ո՛չ, նման բան չի եղել, գոնե ես գիտեմ, որ մենք 2010 թվականին իմ կոլեգայի հետ նախագծեցինք և այդ միակ գոտին մենք պահեցինք, այն խաղողի վնասատուի դեմ էր: Շնորհիվ այն ժամանակվա կառավարութան և խոշոր բիզնեսի կապերի, այդ խաղողի վնասատուից գոտին որոշ ժամանակ պահպանում էինք:
Մենք որոշակի ժամանակով պահեցինք գոտին, լավացավ վիճակը. հետո կրկին, չբացատրեմ հայկական տարբերակը որն է՝ խնամի, ծանոթ, բարեկան, սա անենք, այն անենք և այդ գոտին էլ կորցրեց անվտանգության ստատուսը:
Դրանից հետո հանրապետությունը մնում էր անապահով մի շարք կարանտինային վնասատուների, այդ թվում՝ միջատների, վիրուսների, բակտերիալ հիվանդությունների առաջ: Բայց ՌԴ-ն, ելնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից, մանավանդ 2015 թվականից, երբ 2013 թվականին տրվել էր համաձայնություն անդամակցելու Մաքսային միությանը և մինչև մենք իրար եկանք՝ այն 2015 թվականին դարձավ ԵԱՏՄ:
2015 թվականից պարզապես այդ վարակված խմբաքանակները ենթարկվում էին կարանտինի, պահում, մաքրում էին հատուկ տերմինալներում, ենթարկում մշակման, որպեսզի երկրին վնաս չպատճառի և, անվտանգ դարձնելով խմբաքանակը, թույլ էին տալիս որպեսզի այն մտնի ՌԴ:
Panorama.am-Որոշումը բացառապես քաղքակա՞ն էր:
Գ. Գրիգորյան-Այն քաղաքական որոշում էր, քանի որ, ըստ միջազգային կանոնների, ՌԴ ֆիտոսանիտարիայի բնագավառի կարգավորող օրենսդրական ակտերի, նորմերի, որոնք անհամեմատ ավելի շատ են, քան Հայաստանում, այդ բոլոր խմբաքանակներն ուղղակի ենթակա չէին այդ երկիր մուտք գործելու:
Բայց հաշվի առնելով ՀՀ-ի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որ Հայաստանի ֆերմերների միակ ապրուստը դա է, և չցանկանալով վնասել իր դաշնակցին՝ ներսում ստեղծելով էլ ավելի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՌԴ-ն այդ օգնության ձեռքը մեկնում էր՝ նաև հաշվի առնելով, որ Հայաստանի ամենամեծ շուկան Ռուսաստանն է: Այն ժամանակ քաղաքական որոշում էր կայացվել, որ եթե 10 կարանտինային ահռելի վնասատուները չեն, կամ դրանցից մեկն է, բայց քիչ է վարակված, մաքրել և թույլ տալ ապրանքի մուտը ՌԴ, որ մարդիկ կարողանան ապրել, տնտեսական ինտեգրացիան տեղի ունենա և Հայաստանում էլ տնտեսական անկում չլինի:
Դրանով էր պայմանավորված նաև 2015 թվականից Սննդամթերքի անվտանգության ծառայության ղեկավարների պաշտոնավարումը: Եթե նայեք կառույցի գործունեությանը, ապա կտեսնեք, որ բուսասանիտարիայի մոնիթորինգի վերջին հաշվետվութունը 2013 թվականի է, այն էլ այն կազմվել էր 2011թ կատարված աշխատանքների հաշվետվության վրա: Այսինքը, որևիցե գործ չէր կատարվում, բայց այդ մարդիկ պաշտոնավարում էին՝ քաղաքական որոշումներով, և նրանք մնում էին պշտոնի: Այսինքն, նրանց համար ՌԴ-ն խնդիրներ չէր հարուցում: 2011թվականից՝ ստեղծման պահից այնտեղ ոչ մասնագետ, եթե չեմ սխալվում, ԱԱԾ-ի կողմից նշանակված համակարգող կար:
Panorama.am-Երբվանի՞ց իրավիճակը փոխվեց:
Գ.Գրիգորյան-2018 թվականի այս ֆարսից հետո այդ մարդը կրկին մնաց այդ պաշտոնում և այն բոլոր կոսմետիկ գործողությունները, որոնք կատարվում էին, ՌԴ-ն դեռևս համբերում էր: Գիտենք, որ 2018 թվականին ՀԱՊԿ մեր քարտուղարին հետ կանչելու հետ միասին այդ լարվածությունն ստեղծվեց, բայց ՌԴ-ն ըմբռնումով էր մոտենում և շարունակում էր բուսական ծագման սննդամթերքը թույլ տալ ներմուծել, հին մեխանիզմով՝ մաքրելով:
Բայց իշխանափոխությունից հետո ՍԱՏՄ ծառայության ղեկավարությունը որևէ իրեղեն աշխատանք չէր անում, եթե չասեմ, որ աչքակապությամբ էր զբաղված և մի շարք մասնագիտորեն խայտառակ որոշումներ էր ընդունել:
Այդ ժամանակահատվածում ՌԴ-ն ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ բազմիցս զգուշացրել է՝ նման բան մի արեք, դուք մեզ վտանգ եք ներկայացնում: ՌԴ-ն ժամանակ առ ժամանակ փոքր խմբաքանակներ հետ էր ուղարկում, ասում էր՝ ժողովուրդ ջան, հավուր պատշաճի անցկացրեք ձեր վերևահսկողությունը, որվհետև գալիս են կարանտինային, ոչ սովորական վնասատունեերով խմբաքանակներ, որոնք կարող են միանգամից տարածվեն ՌԴ տարածքում:
Հայկական կողմն ասում էր. «Այո-այո, կներեք, ստացվեց, կանենք», բայց որևիցե մի բան չարվեց:
Վերջերս փոխվեց ՍԱՏՄ-ի պետը, քանի որ, ըստ օդում կախված լուրերի, նախկին պետը, որը Տեր-Պետրոսյանի խունտայից էր, կոռուպցիոն ռիսկերի մեջ էր եղել: Ֆիտոսանիտարական վերահսկողությունը, խիստ մասնագիտական գործունեություն է և նոր պետի ժամանակ էլ որևիցե մի աշխատանք չի կատարվում, եթե չասեմ, որ մարդիկ այնտեղ այլ գործերով են զբաղված՝ այն գործերով, որով այսօր զբաղված է այս իշխանությունը բռնազավթած խունտան:
Panorama.am-Դուք հաստատո՞ւմ եք, որ մասնագիտական առումով ՌԴ համապատասխան կառույցը հիմքեր ունի նման քայլերի համար:
Գ. Գրիգորյան-Մասնագիտական տեսանկյունից՝ միանշանակ է: Ռոսսելխողնադզորին այստեղ միանշանակ որևէ բան ասել հնարավոր չէ, քանի որ նրանք կարող են նույնիսկ ցուցակով ներկայացնել խմբաքանակներից անջատած վնասատուներին: Եթե չեմ սխալվում 3-4 վնասատու էին անջատել վերջին անգամ: Ընդորում, սա նոր դեպք չէ, այլ արդեն 36-րդ դեպքն է արձանագրվել Հայաստանից վարակված խմբաքանակների մուտքի: Այն նշանակում է, որ բացարձակապես աշխատանք չի կատարվում: Այսինքը՝ ամենաթողություն է, ընդորում, ըստ իմ տեղեկությունների, ամեն խմբաքանակի դեպքում ռուսական կողմն հավուր պատշաճի զգուշացրել է և խնդրել է ուժեղացնել վերահսկողությունը՝ 36 անգամ:
Եթե նայենք մասնագիտական տեսանկյունից, ապա երկրորդ անգամից էլ ակրող էին արգելել, բայց չեն արգելել, այսինքն, սա ցույց է տալիս համբերության աստիճանը
Panorama.am-Որքա՞ն է քաղաքական դրդապատճառների գործոնների դերն այս գործողություններում
Գ.Գրիգորյան- Այս իշխանությունը զավթած խունտայի այլանդակ քայլերի ֆոնիմ, թե ինչ էր կատարվում, 2018 թվականից մինչև2020 կեսերը փորձում էին քողարկված ձևով շարժվել դեպի Արևմուտք: Ասում էին, թե ՌԴ-ի հետ են, վերջինիս փշի-փշի էին անում, բայց իրականում դեպի Արևմուտք էին շարժվել և 44-օրյա պատերազմից հետո արդեն բացեիբաց են այն անում և օր-օրի մեր հարաբերությունները վատթարանում է: Հիմա արդեն ճգնաժամի այն աստիճանի է հասել, որ կարմիր գծին ենք հասել՝ արդեն խոսակցություններ են գնում ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Տրամաբանական էր, որ նման բան տեղի էր ունենոլու թե՛ մասնագիտական, թե՛քաղաքական տեսանկյունից:
Քաղաքական տեսանկյունից, ինձ թվում է, որ սանիտարական և բուսասանիտարական միջոցները դրանք առաջին միջոցներն են որոնք աշխարհաքաղաքականության մեջ կիրառվում են, որպես սահմանափակող, ճնշման միջոց:
Էս դեպքում, սա ճնշման միջոց չէ՝ սթափեցնող միջոց է, որովհետև ՌԴ-ն էլ և այս խունտան էլ լավ գիտեն, որ մեր բնակչության մի ստվար զանգված ապրում է մեր գյուղատնտեսության հաշվին: Մի քանի տարի առաջ ուսումնասիրություններ էին կատարվել և դրանց արդյունքներով մեր բնակչության 70%-ը ուղղակի կամ անուղղակի աշխատանքներ է կատարում գյուղոլորտում և իր եկամուտները գալիս են այնտեղից: Հիմա հնարավոր է, որ այդ թիվը պակասել է, քանի որ այս խունտան բառացիորեն ոչնչացրեց գյուղատնտեսությունը, և ես մտածում եմ, թե հետագայում արդյոք հնարավոր կլինի վերականգնել սրանց ոչնչացրածը:
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորին. Խիստ մտահոգիչ է հայկական ապրանքների խախտումների այսպիսի շեշտակի ավելացումը
- «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան