Մեկ օրից ավելի ջուր չի լինի Երևանում և Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 5-րդ» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Ավան վարչական շրջանը ամբողջությամբ, բացառությամբ՝ Դուրյան թաղ. 31, 32, 33, 34, 38, 39, Չարենցի թաղ. 12 շենքերից,
• Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածները, 5-րդ զանգվածի՝ Մառի 2, 4, 6 շենքերը, Միկոյան 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 շենքերը, Բադալ Մուրադյան 3, 5, 7 շենքերը, Գալշոյան 6, 8, 10, 12, 14, 16, 18, 19, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 38/1, 46, 48, 50 շենքերը,
• Նորք-Մարաշ վարչական շրջանը ամբողջությամբ,
Դավիթ Բեկի փողոցի հարակից անհատական տներն ու շինությունները,
• Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի Թաղի 1-28, Վարդաշեն 5, 6, 9, Մուշական 1-10 փողոցները,
• Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Դուրյան, Տերյան, Պ.Սևակ, Խ.Աբովյան թաղամասերը: