«Զանգ» նախաձեռնության հաջորդ հավաքը կլինի շաբաթ օրը
«Զանգ» նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը Մաշտոցի պուրակում հայտարարեց, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 15,00-ին կրկին նախատեսվում է հավաք՝ Մաշտոցի պուրակում։ Իսկ երկուշաբթի օրը ժամը առավոտյան ժամը 8-ից 9-ը և երեկոյան ժամը17․30-ից մինչև 21․00-ը հանրապետության բոլոր փողոցներում, հատկապես՝ Երևանի կենտրոնական, ուղղակի երթևեկել։
«Մենք «Յանդեքս»-ի և այլ քարտեզներով պետք է տեսնենք,որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բոլոր փողոցները կարմրել են։ Մենք հետևելու ենք, թե ոնց են կարմրում քարտեզները»,- տեղեկացրեց նա։
«Զանգ» նախաձեռնության անդամներն այսօր երթ չիրականացրեցին՝ հայտնելով, որ իրազեկման փուլն ավարտվել է, հաջորդիվ անցում են այլ գործողությունների։
Հարակից հրապարակումներ`
- Մենք այսօր իրազեկվածության հարցը լուծել ենք․ Միքայել Նահապետյան
- Ադրբեջանցիները գալով Հայաստան անկայունություն են ստեղծելու և մեր երկիրը կանգնելու է վերացման վտանգի առջև․ Տաթևիկ Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին