Թուրքիայում հայտնաբերվել են 42-ամյա ռուս կնոջ և 15-ամյա դստեր դիերը
Թուրքիայի Բոդրում հանգստավայրում հայտնաբերվել են 42-ամյա Իրինա Դվիզովայի և նրա 15-ամյա դստեր մարմինները։ Երկուսին էլ սպանել են ատրճանակով և դուրս են բերել քաղաքից։ Այն մասին, թե ով կարող էր այդքան սառնասրտորեն վարվել ռուս կանանց հետ՝ ասվում է «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակած նյութում։
«Գործողության ազատությունը և մտքի ազատությունը տանում են դեպի ներքին ազատություն: Մի սահմանափակիր քեզ, եղիր ազատ»,- հոկտեմբերի վերջին սոցիալական ցանցերում գրել էր Իրինա Դվիզովան։ Նա սիրում էր հանգստանալ տարբեր հանգստավայրերում, լուսանկարվում էր թանկարժեք զարդերով, կեցվածք էր ընդունում շքեղ մեքենաների մոտ։
Նա աշխատել է որպես մոդել, հետո զբաղվել անշարժ գույքով: Ունեցել է կայուն եկամուտ։ Դվիզովան ճանապարհորդել է աշխարհի կեսը, բայց հաստատվել Բոդրումում՝ մի քանի տարի առաջ այնտեղ առանձնատուն վարձելով։
Նա ապրում էր դստեր՝ Դաշայի հետ (անչափահասի անունը փոխված է): Նրանց մարմինները հայտնաբերվել են սավանով փաթաթված և պարանով կապված։ «Մեկը քարի հետևում է, երկրորդը՝ մի քանի մետր հեռավորության վրա՝ բաց վայրում»,-հայտնում է Asayiş տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով նախնական հետաքննությունը։
Դիտարկվել են մի քանի վարկածներ, այդ թվում՝ սպանված կնոջ մասնագիտական գործունեության հետ կապված։ Իրինան ամուսնացած էր Նորիլսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Օթար Ուզարաշվիլիի հետ, ով մահացել է 2011թ. Հետո նա ամուսնացել է լիտվացի Անդրեյ Կուշլևիչի հետ։
Նա գլխավոր կասկածյալն է։ Նա դեռ բերման չի ենթարկվել, պարզ չէ նաև հանցագործության դրդապատճառը։ Հայտնի է, որ Դվիզովան երկար ժամանակ փորձել է նախկին ամուսնուն զրկել ծնողական իրավունքներից։ Եվ նա հասավ իր նպատակին: հունիսին ուժի մեջ է մտել դատարանի որոշումը: