Իսրայելը կարող է քննարկել հրադադարը 10 օրից ավելի երկարաձգելու հարցը
Իսրայելը կարող է դիտարկել հրադադարի ռեժիմը ավելի քան 10 օրով երկարաձգելու տարբերակները, եթե կոնկրետ առաջարկներ լինեն, սակայն դրանք դեռ չկան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Yedioth Ahronoth» թերթին։
«Եթե մենք կարողանանք հնարավորինս շատ պատանդներ ազատել 10 օրվա ընթացքում, ապա դա հիանալի է: Ոչ ոք չի նահանջի պատերազմի նպատակից, ոչ ոք չի համաձայնի այնպիսի անհեթեթ բանի, ինչպիսին զորացրումն է: Մենք արդեն տեսել ենք, թե ինչ է նշանակում հույս դնել. միջազգային ուժերի վրա»,- ասել է իսրայելցի մի պաշտոնյա, որը նախընտրել է անանուն մնալ։
Նրա խոսքով՝ այս պահին որևէ խոսակցություն չկա հրադադարի ռեժիմը սահմանված 10 օրից ավելի երկարացնելու մասին: «Եթե կոնկրետ առաջարկ լինի, այն կդրվի կառավարության քննարկմանը, բայց այս պահին նման բան չկա։ Եթե թվա, որ կարևոր առաջարկ կա, մենք այն կդիտարկենք», - մեջբերում է պարբերականը նրա խոսքը։
Իսրայել ժամանած պատանդների թվով 5-րդ խումբն ազատ է արձակվել նոյեմբերի 28-ին: Բացի այդ, Իսրայելը ստացել է նաև Գազայի հատվածում պահվող անձանց նոր ցուցակ, որոնց պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը չորեքշաբթի ազատ կարձակի:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հոկտեմբերի 7-ից ձերբակալել Է 3,2 հազար պաղեստինցիների
- Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը՝ հայտարարել են Պաղեստինից
- Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել
- Իսրայելի իշխանությունները մոտ են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության կնքմանը