Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
2023 թվականի մարտից ի վեր Covid-ի վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լեհաստանում: Այդ մասին հայտնում է RMF24 ռադիոկայանը։
«Հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 3 հազար դեպք, թեստերի 70%-ը դրական է, սա ամենաբարձր ցուցանիշն է 2023 թվականի մարտից ի վեր»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է զեկույցում։
Նշվել է նաև, որ Լեհաստանում մեկ ամսվա ընթացքում աճել են կորոնավիրուսային վարակի գրեթե բոլոր ցուցանիշները։ Երեքշաբթի օրը գրանցվել է հիվանդության այս աշնան նոր դեպքերի ռեկորդը։
Որոշ կլինիկաներ և հիվանդանոցներ վերականգնել են պարտադիր դիմակ կրելը։ Սա, մասնավորապես, վերաբերում է Կոզյենիցեի շրջանային հիվանդանոցին և Վարշավայի վոյևոդական ինֆեկցիոն հիվանդանոցին: Մայրաքաղաքի Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում պարբերաբար ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմակներ կրում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում․ նախարար
- Արսեն Զախարյանը վարակվել է կորոնավիրուսով
- Կորոնավիրուսի նոր շտամ Հայաստանում. Ի՞նչ է անում ԱՆ-ն դրա տարածումը կանխելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան