Միխայիլ Բոյարսկին սրտի կաթվածից հետո դեռ հիվանդանոցում է
Թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Միխայիլ Բոյարսկու վիճակը, որը սրտի կաթված է տարել, գնահատվում է կայուն, նա դեռ մնում է հիվանդանոցում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա որդին՝ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Բոյարսկին։
«Վիճակը կայուն է, տրամադրությունը ՝ լավ։ Առայժմ կմնա բժիշկների հսկողության տակ», - ասել է դերասանի որդին։
Նոյեմբերի 28-ին Սերգեյ Բոյարսկին հայտնել է, որ հայրը սրտի կաթված է տարել և տեղափոխվել է Մարիինյան հիվանդանոց, նրան արդեն տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին