Մենք այսօր իրազեկվածության հարցը լուծել ենք․ Միքայել Նահապետյան
«Անցնող երեք օրերի ընթացքում, երբ անում էինք իրազեկման երթեր, նպատակային էին և ծառայում էին իսկապես իրազեկմանը։ Այսօր կարող ենք արձանագրել, որ ի պատիվ երթերին մասնակցած քաղաքացիների, լրատվամիջոցների, որոնք լուսաբանում են մեր միջոցառումը, ակամա ոստիկանության մասնակցության բերումով, ֆեյսբուքում իրենց կարծիքն արտահայտող քաղաքացիների օգնությամբ, մենք այսօր իրազեկվածության հարցը լուծել ենք»,- Մաշտոցի պուրակում հայտարարեց «Զանգ» նախաձեռնության համակարգող Միքայել Նահապետյանը:
Նրա խոսքով՝ վերլուծությունը ցույց է տվել, որ մոտ 200 հազար մարդ լսել է «Զանգ» նախաձեռնության և «Արևմտյան Ադրբեջանի սպառնալիքի» մասին։
«Ես 5 նախաձեռնությունների փորձ ունեմ, երբեք սրանից ավելի լավ չի եղել իրազեկվածության մակարդակը։ Մենք այսօր քննարկում էինք, որ մենք հիմա ունենք ավելի, քան նախկինում, երբ հավաքվում էր 1000-ից ավելի մարդ։ Հիմա մեր խնդիրն է այդ իրազեկվածությունը բերել համաչափության»,- ասաց նա։
Նա նշեց, որ իրականացրել են ցերեկային ակցիա, որը տնային պայմաններում կրկնել չի կարելի։
«Պայթեցրել ենք Նիկոլ Փաշինյանի փուչիկ թեզերն ու խոստումները։ Այսպիսի ակցիաները նորից կշարունակենք»,- նշեց Նահապետյանը։
Խոսելով հետագա քայլերից, Նահապետյանը տեղեկացրեց, որ շաբաթ օրը նախատեսում են կրկին հավաքվել Մաշտոցի պուրակում, իսկ վաղը և մյուս օրը կշփվեն քաղաքացիների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները գալով Հայաստան անկայունություն են ստեղծելու և մեր երկիրը կանգնելու է վերացման վտանգի առջև․ Տաթևիկ Հայրապետյան
- Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին
- 3-րդ օր․ «Զանգ» նախաձեռնությունը շարունակում է բողոքի ակցիա իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին