Փաշինյանը Մհեր Գրիգորյանին նշանակել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ
Հայաստանի վաարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի անբաժանելի մասը կազմող ընկերության կանոնադրության 11-րդ հոդվածի 2-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նշանակել Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ»,-ասված է որոշման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ նորանշանակ դեսպանին
- Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ. Մհեր Գրիգորյանի գրասենյակ