Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է գրանցվել
Ուկրաինայի ազգային «Ուկրեներգո» էներգետիկ ընկերությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի պակասի մասին, բնակիչներին կոչ է արվում խնայել էլեկտրաէներգիան։
«Էներգահամակարգում առկա է դեֆիցիտ, խնդրում ենք էլեկտրաէներգիան խնայողաբար սպառել»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ դեֆիցիտի պատճառը եղանակային վատ պայմանների պատճառով սպառման արագ աճն է և երկրի եղանակային պայմաններից տուժած շրջաններից սպառողների միաժամանակ ընդգրկումը։ Էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների մասին դեռ տեղեկություններ չկան, թեև ընկերությունն ընդունում է էներգահամակարգում տիրող ծանր իրավիճակը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան