Պաղեստինից հայտնում են, որ իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին երկու երեխայի են գնդակահարել
Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինուժի կրակոցներից երկու պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Ադամ Սամեր ալ-Ղուլը (8 տարեկան) և Բասիլ Սուլեյման Աբու ալ-Վաֆան (15 տարեկան) զոհվել են օկուպանտների գնդակներից Ջենինում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված է Facebook-ում:
Նոյեմբերի լույս 29-ի գիշերը Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական բանակի անձնակազմը լայնածավալ ռազմական գործողություն է իրականացնում Ջենինում՝ քաղաքի կենտրոնում տեղակայելով ավելի քան 50 զրահամեքենա։
Հարակից հրապարակումներ`
- Բորելը անիմաստ է անվանել մարդասիրական օգնությունը նրանց, ովքեր վաղը սպանվելու սպռնալիքի տակ են
- Իսրայելը հոկտեմբերի 7-ից ձերբակալել Է 3,2 հազար պաղեստինցիների
- Վեց պաղեստինցի է սպանվել Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ռեյդի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան