Պուտինը Փաշինյանի հետ նախատեսված հեռախոսազրույց դեռ չունի, սակայն...Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը դեռևս ներառված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին ոչ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին և շարունակել. «Բայց դուք գիտեք, որ դեկտեմբերի վերջին նախատեսվում է ամանորյա ավանդական միջոցառում (ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով): Այն լինելու է աշխատանքային, աշխատանքային օրակարգով։ Եթե պարոն Փաշինյանը ժամանի այնտեղ, իսկ նրան բոլորի նման սպասում են, ուրեմն խոսելու մեծ հնարավորություն կլինի։ Եթե պետությունների ղեկավարները հարկ համարեն դա անել ավելի վաղ։ Դա իրենց որոշումը կլինի»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր.
«Կարծում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգ կգան, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը և կլինի ԵԱՏՄ-ի պաշտոնական հանդիպումը: Ի դեպ, այս պահին մեզնից հետո նախագահող է դառնում Հայաստանը, ուստի կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից էստաֆետը վերցնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանին փորձում են դուրս մղել Արցախից. Պեսկով
- Պեսկով. Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին
- Հուսով ենք՝ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը և մնում է դաշնակից․ Պեսկով
- Ուշակով. Քիչ հավանական է, որ Պուտինը Հայաստան այցելի այս տարվա ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան