«Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին
2023 թվականին Ռոսսելխոզնադզորի տարածքային բաժինները Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկի, մրգի և բանջարեղենի արտադրանքներում հայտնաբերել են կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։ Այդ մասին տարածված հաղորդագրության միջոցով հայտնում է ՌԴ Ռոսսելխոզնադզորը:
«Նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք է արձանագրվել և դրանք ՌԴ սահման են հասել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ։ Բուսական արտադրանքներում ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներ են հայտնաբերվել ՝ արևելյան պտղակեր (Grapholita molesta (Busck), լոլիկի շագանակագույն կնճռային վիրուս(Tomato brown rugose fruit virus),, արևմտյան ծաղկային թրիպս (Frankliniella occidentalis Pergand):
Բացի այդ, նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք, ինչը կարող է վկայել արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգի խախտման մասին։
Այս ամենը վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և վտանգ է ներկայացնում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցությանը։
Բոլոր խախտումների մասին «Ռոսսելխոզնադզորը» տեղյակ է պահել Հայաստանի իրավասու գործակալությանը, սակայն դեռևս տեղեկություն չի ստացել կատարված ուսումնասիրությունների մասին։
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է հղել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել համապարփակ միջոցներ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումները Ռուսաստան և տեղյակ պահելու ՌԴ գերատեսչությանընայս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։
Միաժամանակ, սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և մաքսազերծման կանոնները չեն փոխվել»,-ասվում է հաղորդագրությն մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Լարսում կանգառած շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը համատեղ քննարկվում է. ՊԵԿ
- Ռոսսելխոզնադզորն արգելել է Ադրբեջանից 36 տոննա ազնվամորու ներմուծումը Ռուսաստան
- Ռոսսելխոզնադզոր. Հայաստանից լոլիկի ներմուծումը թույլատրվում է