Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նպաստեց Արցախի անկմանը. Սամվել Բաբայան
«Ես անկեղծ, ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Հարցին՝ ո՞վ է եղել 44-օրյա պատերազմի մեղավորն ու պաասխանատու, նա ասաց. «Մեկը չի եղել»։
Լրագրողը հիշեցրեց, երբ 2020 թ. նոյեմբերի 10-ին հրաժարվել է Արցախի հերոսի կոչումից և պաշտոնը լքելու որոշում կայացրել, ասել է՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների դավադիր որոշմամբ հանձնվեց Արցախը, շարունակո՞ւմ է պնդել, որ Հայաստանի և Արցախի իշխանության դավադիր որոշումն էր դա և գլխավոր պատասխանատուն իրենք են, նա պատասխանեց. «Եթե ես մի անգամ մի բան ասում եմ, չեմ փոխում իմ տեսակետը, մնում եմ իմ տեսակետին»։
Հարցին՝ ո՞րն է անձամբ Փաշինյանի մեղավորությունը, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Անձամբ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է։ Երկրորդ խնդիրն էլ այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է»։
Ս. Բաբայանը հայտարարեց, թե Արցախը սեպտեմբերի 19-ի դեպքերով հանձնել է Արցախի իշխանությունը։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը չի՞ նպաստել Արցախի անկմանը՝ նա պատասխանեց. «Նպաստեց։ Ես ասել եմ, որ ֆինասնավորել, այն ձևով անել, ինչ ձև անում է Նիկոլ Փաշինյանն Արցախում, ճիշտ չեմ համարում»։
Նա համաձայն չէ այն դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունն է Արցախը ճանաչել Ադրեջանի մաս։
«Բայց ինչո՞ւ է ձեզ թվում, որ Հայաստանի իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը բանակցություններում, որ համաձայնել են փաստաթուղթ ստորագրել, այդ րոպեին էլ ճանաչել են Ղարաբաղն Ադրբեջանի մաս, այսինքն՝ Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին բանակցել են, համաձայնել փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, վերջ», - ասաց Ս.Բաբայանը։
Նա նշեց՝ բոլոր նրանք, ովքեր համաձայն են եղել նոյեմբերի 9-ը փաստաթուղթը ստորագրելուն, քաղաքական այդ բոլոր ուժերը, կրում են պատասխանատվություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան