Փաշինյանն ընդունել է եգիպտացի խոշոր գործարարին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին:
Փաշինյանը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել՝ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացման գործում:
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել մեր երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված և ընթացքում գտնվող բարեփոխումներին:
Քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան