Համաշխարհային տնտեսությանը երկարաժամկետ անկում են կանխատեսել
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը չեն վերականգնվի մինչև 2025 թվականը, միջնաժամկետ հեռանկարում զարգացած տնտեսություն ունեցող երկրներին սպասվում է անկման խորացում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (Organisation for Economic Co-operation and Development, OECD) վերլուծաբանների կանխատեսումը։
Փորձագետները նշել են, որ երկրների մեծ մասում ճգնաժամային իրավիճակի զարգացումը կուղեկցվի տեղական Կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացմամբ և առանցքային տոկոսադրույքների աճով:
Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունում (OECD) ակնկալում են, որ մինչև 2025 թվականը համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կմնան աննշան։ Վերլուծաբանները կանխատեսում են 2023 թվականի վերջին համաշխարհային ՀՆԱ-ի 2,9 տոկոս աճ, իսկ 2024 թվականի վերջին՝ 2,7 տոկոս աճ։
Փորձագետների կարծիքով՝ համաշխարհային տնտեսությունը միայն 2025 թվականին կկարողանա հասնել երեք տոկոսանոց աճի։