Ալավերդու ՔՊ-ականները համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում են ներկայացրել
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում է ներկայացրել: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հենց ինքը՝ համայնքապետ Արկադի Թամազյանը.
«Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Այսօր օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:
Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր թե՛ իմ, թե՛ մեր բնակիչների համար։
Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։
Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում։
Սիրելի՛ ալավերդցիներ, վերահաստատում եմ, որ մենք շարունակում ենք ծառայությունը ի շահ Ալավերդի համայնքի և ի շահ մեր բնակչի։ Մենք մեր հնարավորություններն օգտագործել ենք միայն Ալավերդին ամեն եկող օրվա հետ ավելի լավը դարձնելու համար՝ վստահ լինելով, որ դա է գնահատականի արժանանալու միակ բանաձևը։
Ալավերդիում իշխանությունը ձևավորվել է ձեր ընտրության շնորհիվ, և իշխանությունը հենց ձերն է։
Ձեր վստահությունը մեզ համար ամենաթանկն ու կարևորն է, և վստահեցնում ենք՝ ձեզ հետ միասին չենք թողնելու, որ մի խումբ արկածախնդիրներ խլեն ձեր իշխանությունը։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ վստահության և աջակցության համար»,-ասվում է գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ալավերդիում արտահերթ ընտրություններ կլինե՞ն
- «Հրապարակ». Ինչու է իշխանությունը փորձում Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանից դարի կոռուպցիոներ կերտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան