էդ քերոբյանական մոդելները թարգել է պետք. Արամ Սարգսյան
«Խնդիրը նրանում է, որ մենք պետք է հակադրվենք դրան, դրանով լրացուցիչ հնարավորություններ ստանանք սպառազինություն ձեռք բերելու, լրացուցիչ հնարավորություն ստանալու, մեր տնտեսությունն իրապես դիվերսիֆիկացնելու, ոչ թե նստեցնենք դրսից եկած, Ռուսաստանից փախածների փողերի վրա, որով տնտեսական թվեր, ցուցանիշներ նկարագրեն, իսկ երկրի բյուջեի զարգացման ծրագրում առաջընթացի 0 կետ կա»,-Freenews Armenia-ին տված հարցազրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ դիտարկելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հետևանքները:
Նրա խոսքով, բյուջեից չի երևում, թե պետությունը որ ուղղությունն է զարգացնում, ինչն է լոկոմոտիվ համարում, որ ուղղությունների վրա է, որ ներքին համախառն արդյունքը կրկնակի, եռակի, քառակի պետք է ավելացվի:
«Որովհետև այդ ներդրողը դրսից է: Հայաստանում եղած փողերն, էն ովքեր ունեն, սեփականության, անօրինական գույքի և այլ դատական պրոցեսների մեջ են, իրենք էլ գործի մեջ չեն դնում, վախենում են: Պետությունն էլ այդ փողերը դնում է դատական պրոցեսներում, այդ փողերը մեռնելու են, որպես փող զրոյանալու են, էս էլ կոպիտ սխալ քայլերից մեկն է:
Այս գործողությունները մշակել է պետք, հենց այնպես չէ, ցուցադրական չէ, դրանք թվեր չեն: Էդ քերոբյանական մոդելները թարգել է պետք: պետք է գնալ ճիշտ տնտեսական զարգացման ուղղությամբ»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը
- Պեսկով. Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին
- Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան