Ուժի կիրառման և միջազգային իրավունքի շարունակական խախտումների պրակտիկան ստեղծում է անպատժելիության մթնոլորտ.Միրզոյանը՝ Իգնասիո Կասիսին
Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:
Հանդիպման մասին ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում ունեցած հանդիպման՝ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կիրառման և միջազգային իրավունքի շարունակական խախտումների պրակտիկան ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչը չի վերացնում թե՛ Հարավային Կովկասում, թե՛ այլ տարածաշրջաններում նոր համանման մարտահրավերների հավանականությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից նման գործելակերպի ժխտման հրամայականը և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին ամուր աջակցության կարևորությունը:
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչության կարիքների և իրավունքների պատշաճ հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը՝ Արարատ Միրզոյանն արժևորել է Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմանըաջակցությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը. Միրզոյան
- ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
- Հանդիպել են Միրզոյանն ու Լավրովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան