Արցախի հանձնման համար, երևի թե Արցախի իշխանություններին հարցն ուղղեք. Արդարադատության փոխնախարար
«Նախկին և ներկա իշխանություններն իրենց ջանքերը գործադրել են, ինչքանով շատ կամ քիչ՝ այն մեր քաղաքացիների գնահատման առարկան է, ոչ թե իմ: Ինչքան էլ անենք, պետք է ձգտենք ավելին անել, բնականաբար»,-կառավարության դիմաց հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ պատասխանելով Հայաստանում արդադարադատության ուղղությամբ իշխանությունների կատարած աշխատանքների վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացված օրենսդրական և գործանական փոփոխությունները վկայում են, որ թափանցիկությունն աճել է, որը միջազգային կազմակերպությունների գնահատականն է:
«Միայն այն հանգամանքը, որ այս ընթացքում կան իրավապաշտպան կազմակերպություններ, կամ անհատ իրավապաշտպաններ, որոնք կարողանում են ազատորեն իրենց կարծիքն արտահայտել՝ արդեն իսկ ցույց են տալիս այն հանգամանքը, որ իրենք այդ հնարավորությունից զրկված չեն»,-հայտարարեց փոխնախարարը:
Դիտարկմանը, թե իրավապաշտպանները պետք է չլինեի՞ն, Հարությունյանը պատասխանեց. «Եթե նման ռեգրես ապրենք և նման երկրներից լինեինք՝ այո: Կան նման երկրներ որոնք, ցավոք, չունեն իրավապաշտպան կազմակերպություններ և իրավապաշտպան ունենալու հնարավորություն, որոնք ազատորեն կարող են իրենց կարծիքն արտահայտել»:
Արդարադատության փոխնախարարը չբացառեց, որ նախկինում էլ են եղել այդ կառույցները, իսկ որպես բարեփոխում բերեց կառավարության նիստում այսօր ընդունված որոշումը, որը միտված է էլեկտրոնային արդարադատությանը:
Դիտարկմանը, թե էլեկտրոնային արդարադատությանը զուգահեռ կա նաև Փաշինյանի կողմից զանգով արդարադատություն՝ Արմենուհի Հարությունյանն առաջարկեց նման դեպքերով դիմել իրավապահներին:
Հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ իր ներկայացրած իշխանությունները հանձնել են Արցախը՝ փոխնախարարն ասաց. «Արցախի հանրապետության հանձնումը ՀՀ իշխանությունների գործունեությամբ պայմանավորված չէ, այս դեպքում Արցախի հանձնման համար, երևի թե Արցախի իշխանություններին հարցն ուղղեք»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նպաստեց Արցախի անկմանը. Սամվել Բաբայան
- Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
- Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան