Արհեստական բանականությունը կարող է հինգ տարում մարդու ուղեղի մակարդակի հասնել
Ընդհանուր արհեստական բանականությունը կկարողանա հասնել մարդու ուղեղի զարգացման մակարդակին առաջիկա հինգ տարում: Այդ մասին հայտարարել է ամերիկյան վիդեոքարտեր մշակող Nvidia-ի ղեկավարը Ջենեսեն Հուանգը՝ New York Times-ի կազմակերպած կոնֆերանսի ժամանակ։
Համաժողովի ընթացքում հաղորդավարը հարցրեց ընկերության ղեկավարին, թե արդյոք նա ակնկալում է, որ արհեստական ընդհանուր ինտելեկտը (AGI) կզարգացվի առաջիկա հինգ կամ տասը տարիների ընթացքում։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դա սահմանում: Եթե մենք սահմանենք արհեստական ընդհանուր ինտելեկտը որպես ծրագրային ապահովում, որը կարող է առաջադրանքներ կատարել, ապա վստահ եմ, որ առաջիկա հինգ տարում մենք կտեսնենք արհեստական ինտելեկտը, որը կարող է կատարել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսին մարդու ուղեղն է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Ջենսենը։
Համաժողովի ընթացքում Հուանգը նաև նշել է, որ ԱՄՆ-ը կկարողանա հաղթահարել իր կախվածությունը ներմուծվող չիպերի արտադրությունից առնվազն 10 կամ 20 տարուց միայն։