Բայդենի գրասենյակը ճնշում է գործադրել YouTube-ի վրա
Ջո Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել Google ընկերության և նրան պատկանող YouTube-ին՝ COVID-19 համաճարակի և պատվաստումների արշավի հետ կապված ապատեղեկատվության տարածման համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի նախագահ Ջիմ Ջորդանը:
«Բայդենի գլխավորած Սպիտակ տունը ճնշում է գործադրել ամերիկացիների վրա՝ նրանց գրաքննելու նպատակով», - գրել է կոնգրեսականը X սոցիալական մեդիայի կայքում՝ վկայակոչելով «Google-ի ներքին փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել դատական կոմիտեի կողմից»: