Բռնագաղթած թոշակառուները կստանան նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների թոշակները
«Նախագծի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է»,-կառավարության նիստում հայտարարեց աշախատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ ԱԺ վերջին նիստում ընդուված օրենսդրական փոփոխությամբ այդ լիազորությունը վերապահվել է կառավարությանը:
Նա հայտնեց, որ նախագծով նաև առաջարկվում է սահմանել առանձին ընթացակարգ՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձի առանձանցված կենսաթոշակ ստանալու համար, ինչպես նաև կանոնակրգվում է այն վերահաշվարկման համար դիմելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները:
«Բռնագաղթած անձը, որի կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակի բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ ստանալու համար ներկայացնել առցանց դիմում մինչև 2024 թվականի հունիսի 1-ը»,-ասաց փոխնախարարը և հավելեց, որ դիմումի հետ որևէ փաստաթուղ չի պահանջվում, բայց այն անձինք, որոնց հաշմանդամության ժամկետը լրացել է և վերջիններս ԼՂ-ում չեն հասցրել անցնել, կամ անցել են, բայց թոշակ ստանալու իրավունքը չի իրացվել, նրանք կներկայացնեն որոշ փաստաթղթեր:
Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ ԼՂ-ում սահմանված աշխատանքային ստաժը պահպանվում է, բայց կենսաթոշակի չափը լինելու է ՀՀ-ում սահմանված չափերով:
Նրա խոսքով՝ բռնագաղթածների կենսաթոշակների ստանալու իրավունքը վերականգնվելու է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
Փոխնախարարը նաև հայտարարեց, որ նոր կարգավորմամբ բռնագաղթածների համար առանձին ընթացակարգով կենսաթոշակների նշանակումը կտևի մինչև 2028 դեկտեմբերի 31-ը, և այդ ընթացքում դրանք չեն վերանայվի, այլ այդ օրվանից հետո կվերանայվեն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի քաղաքացիների կենսաթոշակների ու նպաստների մասին ԱՍՀՆ պատասխանները
- Արցախից բռնի տեղահանվածները երեք ամսվա կուտակված կենսաթոշակներն ու նպաստները կստանան միանվագ
- Ո՞վ և ե՞րբ պետք է վճարի արցախցիների կենսաթոշակները