Գազայում ևս մեկ օրով կերկարաձգվի հրադադարը
ԳԻսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել Է Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ գործակալության՝ հայտարարութունն արվել է հրադադարի մասին վերջին պայմանավորվածության ավարտից 20 րոպե առաջ:
«Հաշվի առնելով միջնորդների ջանքերը՝ շարունակելու պատանդների ազատ արձակման գործընթացը, օպերատիվ դադարը Գազայի հատվածում կշարունակվի», - հայտնել են զինվորականները:
Իր կողմից ՀԱՄԱՍ-ը նաև հաստատել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարը երկարաձգվել է ևս մեկ օրով: «Համաձայնություն է ձեռք բերվել զինադադարը 7-րդ օրը՝ հինգշաբթի երկարաձգելու մասին»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:
Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի ռեժիմը կգործի ևս մեկ օր նույն պայմաններով:
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ
- Գազայի հատվածի վիրաբույժը հայտնել է, որ անդամահատվել է 700 երեխա
- Կարմիր Խաչը հաստատում է Գազայի հատվածում 24 պատանդներից բաղկացած խմբի ազատ արձակումը
- Գազայի հատվածում ռազմական գործողությունը կտևի առնվազն ևս երկու ամիս.Յոավ Գալանտ
- Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 14800 մարդ
- Գազայում պատանդներին կազատեն նոյեմբերի 24-ից ոչ շուտ
- 10 րոպեն՝ 1 երեխայի կյանք Գազայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան