Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Լուրը հայտնում է TRT Haber-ը։
Տեղեկատվության համաձայն, կայուն խաղաղության համաձայնագրով ադրբեջանա-հայկական բանակցությունների ավարտին վերաբերող և Թուրքիայի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերից բացի, հանդիպման ընթացքում նաև գնահատականներ են տրվել այս հարցում արտատարածաշրջանային երկրների միջամտության փորձերին:
«Մենք կաջակցենք մշտական խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կնպաստեն տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հաշտեցմանը և բարգավաճմանը»,-ասված է Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները
- Տարածաշրջանային խաղաղության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնագրով. Գյուլեր
- Սպերցյան. Հայաստան-Թուրքիա հանդիպումը շատ կարևոր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան