Լավրովի պատճառով երկրները բոյկոտում են Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովին
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության` ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարական համաժողովի մասնակցելու նպատակով Սկոպյե են ժամանել ավելի քան 50 երկրների բարձրաստիճան դիվանագետներ։ Սակայն Ուկրաինայի, Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի, Լեհաստանի արտգործնախարարները բոյկոտում են միջոցառումը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սպասվող ներկայության պատճառով։
Եվրանյուզը գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարճատև կանգառ է կատարել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում, սակայն մինչ Լավրովի ժամանելը մեկնել է Իսրայել։
Չորեքշաբթի ուշ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարը վայրէջք է կատարել Հյուսիսային Մակեդոնիա, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Լավրովի այցի համար կարճ ժամանակով դադարեցվել է Ռուսաստանից թռիչքների արգելքը։
Պաշտոնական բանակցությունները առաջիկա երկու օրերի ընթացքում կքննարկեն կազմակերպության ապագան և դրա մարտահրավերները:
Հիշեցնենք, որ Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը շփվել է Դեվիդ Քեմերոնի հետ
- Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքին, ՀՀ-ն փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները․ Միրզոյան
- Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կողմից, այդ թվում՝ ԵՄ ձևաչափում ամուր աջակցությունը. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին