Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացած ՀԱՊԿ աշխատանքային հանդիպմանը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը azatutyun.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել այդ հանդիպմանը՝ չհայտնելով հավելյալ մանրամասներ։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքականության մեջ քմահաճույքներն անընդունելի են. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար
- ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը
- ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծվել է, ՀՀ հետ կա համաձայնագիր. Շոյգու
- Պեսկով. Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա