ՔՊ-ն Հասմիկ Հակոբյանին և Նունե Հախվերդյանին առաջադրեց ՀՌՀ-ի թափուր տեղերի թեկնածուներ
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար ՔՊ խմբակցության կողմից առաջադրվել է Հասմիկ Խաչիկի Հակոբյանի (Առաջադրող՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Ղազարյան) և Նունե Նորիկի Հախվերդյանի (Առաջադրող՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյան) թեկնածություններ»,- հայտարարեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Վերջինս հայտնեց, որ հանձնաժողովում երեք տեղ է թափուր, և միայն իշխող ՔՊ-ն է թեկնածուներ առաջադրել:
Քվեարկության արդյունքներով հանձնաժողովի 8 ներկա անդամներից՝ 5 կողմ, 0 դեմ ձայնով, որոշվեց Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը։
Ձայների այդ հարաբերակցությամբ հաստատվեց նաև Նունե Նորիկի Հախվերդյանի թեկնածությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՀՌՀ նոր անդամին կընտրեն հաջորդ քառօրյայի ընթացքում
- ՀՌՀ–ն ռուսական հեռուստաալիքների եթերներում խախտումներ է հայտնաբերել
- ՀՌՀ. Առժամանակ չկիրառել կոշտ մոտեցում Հեռարձակողների նկատմամբ
- ՀՌՀ-ն հայտարարում է բնագիտական ուղղություններով 10-րդ դասարանների գծով ընդունելություն