Լրագրողներին վիրավորած Դիանա Մարտիրոսյանը չի ուզում մասնակցել դատական նիստերին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է լրագրող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին գործով դատական նախնական նիստը։
Նիստից հետո Հռիփսիմե Ջեբեջյանը հայտնեց, որ պատասխանող կողմը՝ Դիանա Մարտիրոսյանը, չէր ներկայացել նիստին, հայտնել է, որ, առհասարակ, չի ուզում այս գործով մասնակցել դատական նիստերին։
«Չգիտենք՝ ինչ ընթացք կլինի, բայց այս գործերը շատ կարևոր են մեդիա դաշտի համար, կարող են լուրջ կանխարգելիչ դեր ունենալ հետագա գործերի համար. երբ որ այսուհետ որևէ լրագրողի՝ որևէ իշխանականի հարց տալու, որևէ ասուլիսi մասնակցելու համար սկսեն դատափետեն, սպառնալ, վիրավորել, ձեռքը կպահեն, չեն փորձի նման հանրային տիրույթում վիրավորանքն հասցնել»,- ասաց լրագրողը։
Հ.Ջեբեջյանի խոսքով, պետք է հասկանան, որ լրագրողը միջնորդ է պաշտոնյաների և հանրության միջև, իրենց առաքելությունն են իրականացնում։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները