Ա՛յ տղա ջան, մի շաբաթ է ճանապարհը փակ է, ինչո՞վ ես մինչև հիմա զբաղված․ Բերբերյանը՝ Քերոբյանին
Այն որ վերջին օրերին գյուղմթերով բեռնված մեքենաներ Լարսից հետ են գալիս և առաջանում են արտահանման հետ կապված խնդիրներ, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի ղեկավար Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ խնդիրն ավելի շատ քաղաքական հարթությունում է։
«Սա, իհարկե, սրիկայություն է։ Այս կերպ հարվածում են Հայաստանի գյուղատնտեսությանը, ածանցված նաև՝ աշխատատեղերին և այլն։ Էս մարդիկ (ՀՀ իշխանությունը-խմբ․) էդ մակարդակի վրա են և չեն կարողանում խնդիրները հաղթահարել, Քերոբյանը թե ինչով է զբաղված, չենք հասկանում, երևում է , որ ոչ մի բանով զբաղված չի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։
Նա նկատեց, որ խնդիրները սրվել են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվելուց հետո։
«Թող հարաբերությունները կարգին պահեն։ Սա այն գործընթացն է, որ կարելի է հեշտությամբ լուծել և արհեստական լարվածություն չստեղծել։ Իհարկե, մեր հարևանները երազում են, որ մենք տնտեսական բլոկադայի մեջ հայտնվեինք։ Կարծում եմ՝ մեր կառավարությունում շատ մարդիկ իրենց տեղում չեն։Ոչ թե պետք է մտածել այն ժամանակ, երբ փորձանքն արդեն եկել է, այլ ուղղակի պետք է աշխատել այնպես, որ փորձանքներ չլինեն։ Նախօրոք մտածել՝ հնարավոր խնդիրների մասին։ Թե չէ ինչ է ասում Քերոբյանը՝ «հաջորդ շաբաթ կհանդիպենք մեր գործընկերների հետ», այ տղա ջան, մի շաբաթ է ճանապարհը փակ է, ինչո՞վ ես մինչև հիմա զբաղված եղել»,- ասաց Բերբերյանը և շարունակեց․
«Ռուսաստանի շուկան մեր հիմնական շուկաներից է կարծում եմ, որ չպետք է կտրվել այդ շուկայից, բայց այլընտրանքային շուկաներ ևս պետք է փնտրել։ Օրինակ՝ հարևան Իրանի հետ կարող ենք գյուղատնտեսական հարաբերություններ զարգացնել»։
Ֆիտոսանիտարական հարցերի հետ կապված պատճառաբանությունների մասին Բերբերյանը պնդեց, որ մեր գյուղմթերքը բավականին լավ որակի է։
«Օրինակ՝ մեր լոլիկը շատ լավն է, աշխարհում լավագույններից է։ Ընդամենը պետք է ինչ-ինչ կազմակերպությունների հետ ունենալ լավ հարաբերություններ։ Հոգնել ենք էս քաղաքակությունից, թողե՛ք այս ժողովուրդն աշխատի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով, եթե այս ղեկավարությունը մնա, ապա գյուղատնտեսության ոլորտում խնդիրները միմիայն կավելանան։
«Արհեստավարժների կառավարությունը կարող է երկիրն է այս վիճակից հանել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում։
- Կոլապս Վերին Լարսի անցակետում, ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան