«Հրապարակ». Հանդիպումը տեղի է ունենալու Իջևանի ու Ղազախի սահմանի հատվածում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համանախագահների` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի նրա պաշտոնակից Շահին Մուստաֆաևի հանդիպումը, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած շաբաթ։
Հանդիպումը տեղի է ունենալու Իջևանի ու Ղազախի սահմանի հատվածում։ Տեղեկություններ կան, որ արդեն մի քանի օր է՝ ԱԱԾ աշխատակիցները հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տանում Տավուշում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում