Շատ վատ է, որ չենք ստացել այդ ազդակները և թույլ ենք տվել, որ ծավալն այդքան մեծանա.Նիկոլ Փաշինյան
«Ընդորում, սա էլի մեր կարգավորման և վարչարարաության պրոբլեմներն է ի ցուց դնում, որովհետև սա նշանակում է, որ մենք հենց պրոբլեմը ծագելու շրջանում պետք է այդ ազդակները ստանայինք, մասնավորապես մաքսային ծառայությունից, եթե չենք ստացել այդ ազդակներն ապա շատ վատ է, որ չենք ստացել և թույլ ենք տվել, որ ծավալն այդքան մեծանա և հասնի ընդհուպ 9000 մեքենա՝ նախնական հաշվարկներով»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այլ երկրների պետհամարանիշներով ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների խնդրին:
Մինչ այդ ոլորտն կարգավորող երկու նախագիծ զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը հայտնեց, որ 2023 թվականի տվյալներով Հայաստան ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների քանակը կազմում է շուրջ 9000, որոնց համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է շուրջ 44․3 մլրդ․ դրամ, եթե այդ տրանսպորտային միջոցները ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։
Սմբատյանը հայտարարեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից արդեն Հայաստանում կգործի համակարգ, որով Եվրասիական տնտեսական միության ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կկիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։
Ըստ կարգավորման՝ երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծելու համար պարտավորված կլինեն մաքսային մարմիններին ներկայացնել ապահովում՝ տրանսպորտային միջոցի ազատ շրջանառության համար բացթողնելու համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի չափով գումարի տեսքով՝ վճարելով այդ գումարը մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։
ՊԵԿ փոխնախագահը հայտնեց, որ առաջարկվող սահմանափակումը չի տարածվի այն օտարերկրյա անձանց վրա, որոնք ստիպված կլինեն վճարման ապահովում ներկայացնել միայն իրենց կողմից ներմուծվող երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցի համար, եթե դրանց ներմուծման պահին առկա կլինի նախկինում ժամանակավոր ներմուծված և տվյալ պահին դեռևս չվերաարտահանված թեկուզև մեկ ավտոմեքենա, ինչպիսի դեպքերը հազվադեպ են։
Հաշվի առնելով վերը ներկայացված հաշվարկը, Արտյոմ Սմբատյանի ներկայացմամբ, նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով նախատեսել փոխհատուցման հնարավորություն․«Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով, 70% չափով՝ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չէին կարող մեքենաների մաքսազերծման տուքը նվազեցնել, քանի որ այն սահմանված է ԵԱՏՄ մաքսային կանոնակարգով և գնում են փոխհատուցման ճանապարհով, որպեսի նման մեքենաները մաքսազերծվեն Հայաստանում :
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում պետհամարանիշերի նկատմամբ
- Վրաստանը մեքենաների գրանցման և պետհամարանիշների գինն ավելացնում է
- Փաստաբանը բողոք է ներկայացրել ԵՏՀ խորհրդին`հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերի խնդրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան