Տիգրան Խաչատրյանն ապահովում է առնվազն բրոնզե մեդալ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․
«8-րդ մեդալը աշխարհի առաջնությունում։ Այս անգամ փայլեց գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը։ Մեր մարզիկը պարզապես բռնցքամարտի դաս տվեց Խորվաթիան ներկայացնող մաիզիկին։
Առաջին ռաունդում Տիգրանի հարվածից հետո մրցավարը հաշիվ բացեց մրցակցի վրա և ռաունդը ավարտվեց 5-0 հաշվով:Արդեն ակնհայտ էր որ մենամարտի հանգուցալուծումը մոտ է և այն եկավ երկորդ ռաունդում։
Տիգրանի բազմաթիվ գրոհներից հետո մրցավարը ստիպված էր դադարեցնել մենամարտը և արձանագրել մեր բռնցքամարտիկի հաղթանակը տեխնիկական նոկաուտով: Այսպիսով՝ Տիգրան Խաչատրյանը ապահովում է առնվազն բրոնզե մեդալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա