Համենայն դեպս, հաջորդ անգամ պետք է ավելի ուշադիր լինենք.Փաշինյանը՝ բնակավայրերի ցուցակները կազմելու մասով
«Եթե սխալվում եմ, թող պարոն Սանոսյանն ուղղի, բայց այստեղ ոնց որ Երվանդաշատ, Բերդակ, Լեռնագոգ, Վանանդ, Արգինա, Քարակերտ բնակավայրերը Բաղրամյան համայնքին են, ոչ թե Արմավիրինը, ցուցակում Արմավիր է գրված»,-կառավարության նիստում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանն ընթերցեց սուբվենցիոն ծրագրեր իրականացրած բնակավայրերի անունները:
«Համենայն դեպս, կարևոր է, որ բնակավայրերի անունները չենք ճշտում: Մարզ և բնակավայրերերը ճի՞շտ է, համայնքը՞»,-հարցրեց Փաշինյանը:
Ստանալով պարզաբանում, որ այդ բնակավայրերն Բաղրամյան համայնքում են՝ Փաշինյանը ավելացրեց. «Համենայն դեպս, հաջորդ անգամ պետք է ավելի ուշադիր լինենք»:
Մինչ այդ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցեց հերթական նախագիծը, որով տեղեկացրեց, որ 37 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 82 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ և նախագծով նման ծրագրերի իրկանացման նպատակով ՀՀ բյուջեից հատկացվում է 5,712,833.3 հազ. դրամ:
Նիկոլ Փաշինյանն էլ 15 րոպե ընթերցեց այդ ծրագրերը և համայնքները: Հարցի զեկուցման ժամանակ նիստի հեռարձակումն մի քանի րոպեով ընդհատվեց:
Հարակից հրապարակումներ`
- Շատ վատ է, որ չենք ստացել այդ ազդակները և թույլ ենք տվել, որ ծավալն այդքան մեծանա.Նիկոլ Փաշինյան
- Բռնագաղթած թոշակառուները կստանան նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների թոշակները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան